Ջեյհուն Բայրամով. 2025 թվականի սկզբից մենք ականատես ենք եղել ԵՄ-Ադրբեջան երկխոսության համատեքստում շատ լուրջ վերածննդի
Ջեյհուն Բայրամով. 2025 թվականի սկզբից մենք ականատես ենք եղել ԵՄ-Ադրբեջան երկխոսության համատեքստում շատ լուրջ վերածննդի

«2025 թվականի սկզբից մենք ականատես ենք դարձել Եվրամիություն–Ադրբեջան երկխոսության համատեքստում շատ լուրջ վերածննդի», – այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Այս համատեքստում ադրբեջանցի նախարարը հիշեցրել է Կայա Կալլասի այցը Ադրբեջան։

«Եվրամիության էներգետիկայի և ընդլայնման հարցերով հանձնակատարների այցերը մեր երկիր էականորեն աշխուժացրել են այս երկխոսությունը։ Էներգետիկ ոլորտում համագործակցությունն այսօր զգալիորեն ընդլայնվել է։ 2020 թվականի վերջից Ադրբեջանը սկսել է գազի մատակարարում դեպի եվրոպական շուկա, և Եվրամիության պահանջով այս մատակարարումները զգալիորեն ավելացել են։ Ադրբեջանը աշխարհում առաջատար երկիր է խողովակաշարերով գազի մատակարարման ոլորտում։ Խողովակաշարերով գազ է մատակարարվում 14 երկիր, որոնցից 10-ը եվրոպական են», – ասել է Ջեյհուն Բայրամովը։