Ջեյ Դի Վենսն Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ:
Ջեյ Դի Վենսի հետ միասին հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները:
Պակիստանի վարչապետը հույս է հայտնել, որ բանակցությունները քայլ կհանդիսանան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:
Մինչ այդ, Շեհբազ Շարիֆը հանդիպել էր նաև իրանական պատվիրակության հետ: