Գերագույն դատարանը որոշել է, որ Կոնգրեսը, չնայած նախագահին տվել է «ներմուծումը կարգավորելու» հնարավորություն, իրականում նման բան նկատի չի ունեցել, – այս մասին սոցիալական ցանցում գրում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Նրա խոսքով՝ սա դատարանի կողմից վրդովեցուցիչ անօրինականություն է։
«Գերագույն դատարանը որոշել է, որ Կոնգրեսը, չնայած նախագահին տվել է «ներմուծումը կարգավորելու» հնարավորություն, իրականում նման բան նկատի չի ունեցել։ Դատարանի կողմից սա վրդովեցուցիչ անօրինականություն է։ Դրա միակ հետևանքն այն կլինի, որ նախագահի համար կդժվարանա պաշտպանել ամերիկյան արդյունաբերությունը և մատակարարման շղթայի կայունությունը։ Նախագահ Թրամփն ունի սակագներ սահմանելու լայն շրջանակ և այն կօգտագործի ամերիկացի աշխատողներին պաշտպանելու, ինչպես նաև վարչակազմի առևտրային առաջնահերթություններին նպաստելու համար», – գրել է Ջեյ Դի Վենսը։
ԱՄՆ Գերագույն դատարանը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված արտակարգ սակագները ճանաչել է անօրինական։ Դատարանը սահմանել է, որ Դոնալդ Թրամփը խախտել է դաշնային օրենքը, երբ միակողմանիորեն լայնամասշտաբ սակագներ է սահմանել ամբողջ աշխարհում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարբեր երկրների համար 10%-ից մինչև 49% սակագներ սահմանելու մասին հայտարարել էր 2025 թվականի ապրիլի 3-ին։