Ջեյ Դի Վենս. Շատ հեգնական է, որ այս կամ այն առաջնորդին պրոռուսական լինելու մեջ մեղադրում են այն մարդիկ, ովքեր իրենք են Եվրոպայում ստեղծել էներգետիկ առումով թույլ քաղաքականություն
«Ծիծաղելի է, որ իմ նախագահին մեղադրում են պրոռուսական լինելու մեջ. իմ նախագահը Եվրոպային էներգիայի և հեղուկացված բնական գազի մատակարարմամբ ավելի շատ է օգնել, քան աշխարհում որևէ մեկը», – այս մասին Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Ինչպես նշել է Վենսը, հեգնական է, որ այս կամ այն առաջնորդին պրոռուսական լինելու մեջ մեղադրում են հենց այն մարդիկ, ովքեր իրենք են Եվրոպայում ստեղծել էներգետիկ առումով թույլ քաղաքականություն։
«Ծիծաղելի է, որ մարդիկ, օրինակ, իմ նախագահին մեղադրում են պրոռուսական լինելու մեջ։ Իմ նախագահը Եվրոպային էներգիայի և հեղուկացված բնական գազի մատակարարմամբ ավելի շատ է օգնել, քան աշխարհում որևէ մեկը։ Դա թուլացնում է Ռուսաստանին, քանի որ մենք ցանկանում ենք, որ մեր դաշնակիցներն ու ընկերներն ունենան ողջամիտ էներգետիկ քաղաքականություն, որպեսզի նրանց սպառողները քիչ վճարեն։ Նաև, Աստված մի արասցե, եթե հակամարտություն տեղի ունենա, նրանք կարողանան հույսը դնել մեզ վրա, այլ ոչ թե մեկ այլ երկրի վրա՝ էներգիա ստանալու համար։ Ուստի ինձ համար շատ հեգնական է, որ հաճախ հենց այն մարդիկ, ովքեր այս կամ այն առաջնորդին մեղադրում են պրոռուսական լինելու մեջ, այն անձինք են, ովքեր ի սկզբանե Եվրոպայում ստեղծել են էներգետիկ առումով թույլ տնտեսություն», – նշել է ԱՄՆ փոխնախագահը։