Ջեյ Դի Վենս. Համաձայն եմ Սթիվ Ուիթքոֆի հետ, նվազ կարևոր է, թե ինչ է նա ասել, հսկայական չափով ավելի կարևոր է, որ ամերիկացի պատանդը վերադառնում է ընտանիք

22:32, 21.10.2026
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն աջակցել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «հումանիստ» էր անվանել այն բանից հետո, երբ Ռուսաստանն ազատ էր արձակել ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդին։
Լրագրողի հարցին, թե համաձայն է արդյոք Ուիթքոֆի գնահատականի հետ, Վենսը դրական պատասխան է տվել։
«Համաձայն եմ Սթիվ Ուիթքոֆի հետ, ով դրականորեն արտահայտվեց մի մարդու մասին, ով նոր է ազատ արձակել ամերիկացի պատանդին։ Անկախ նրանից՝ համաձայն եք այդ գնահատականի էության հետ, թե ոչ, Սթիվ Ուիթքոֆը դիվանագետ է։ Նրա գործն է գնալ այնտեղ և հասնել նպատակին։ Ինձ համար հսկայական չափով նվազ կարևոր է, թե ինչ է ասել Սթիվը, և հսկայական չափով ավելի կարևոր է այն, որ ամերիկացի պատանդը վերադառնում է ընտանիք։ Սրանով բոլորս պետք է ուրախանանք և չպետք է քննադատենք Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունը, որի օգնությամբ նա հասավ այդ նպատակին», – հայտարարել է Վենսը։
Ի գիտություն՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «հումանիստ» էր անվանել։ Այս մասին նա հայտարարել էր հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Ուիթքոֆն այդ հայտարարությունն արել էր այն ֆոնին, երբ Ռուսաստանը կալանքից ազատ էր արձակել ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդին, ով Ռուսաստանում կալանավորված էր Ուկրաինայի կողմում որպես վարձկան մարտիկ մասնակցելու մեղադրանքով։
Բացի այդ, Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունը, թե «Պուտինը հումանիստ է», հանրապետական սենատորներն անվանել են խայտառակություն։

Նմանատիպ