Ջեյ Դի Վենս. Դոնալդ Թրամփը կարող է լրացուցիչ քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի դադարեցման ուղղությամբ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը կարող է ձեռնարկել հետագա միջոցներ՝ Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցման ուղղությամբ։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Իրանը «ուրանը հարստացրել է ցանկացած քաղաքացիական նպատակի համար անհրաժեշտ մակարդակից զգալիորեն բարձր», և ԱՄՆ նախագահը «կարող է որոշել, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրին վերջ դնելու համար»։
Ջեյ Դի Վենսը ընդգծել է, որ Թրամփը «հետաքրքրված է միայն ամերիկացի զինվորականների օգտագործմամբ՝ ամերիկացի ժողովրդի նպատակներին հասնելու համար»։
«Ինչ էլ որ նա անի, նա այդ նպատակին է նվիրված», – հայտարարել է Վենսը։