Ջեյ Դի Վենս. Անհամբերությամբ սպասում ենք Իրանի հետ բանակցություններին, կարծում եմ՝ դրանք դրական կլինեն
«Անհամբերությամբ սպասում ենք բանակցություններին, կարծում եմ՝ դրանք դրական կլինեն», – այս մասին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ մեկնելուց առաջ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
ԱՄՆ փոխնախագահը կղեկավարի իրանցիների հետ բարձր մակարդակի բանակցությունները:
«Ինչպես հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը, եթե իրանցիները պատրաստ են բարեխիղճ բանակցությունների, մենք նույնպես, իհարկե, պատրաստ ենք ձեռք մեկնել: Եթե նրանք փորձեն մեզ խաբել, կտեսնեն, որ բանակցային թիմն այնքան էլ հակված չէ դրան», – հայտարարել է Վենսը:
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը բանակցային թիմին, որի մեջ մտնում են նաև հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Կուշները, «հստակ հրահանգներ» է տվել: Ջեյ Դի Վենսը հավելյալ մանրամասների մասին չի խոսել: