Ջեյ Դեյ Վենսը փետրվարին կայցելի Ադրբեջան և Հայաստան
Ջեյ Դեյ Վենսը փետրվարին կայցելի Ադրբեջան և Հայաստան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի խոսքով՝ Վենսի այցի նպատակն է ամրապնդել խաղաղարար ջանքերը երկու երկրում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին 2025 թվականի օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագրի իրականացման համար։ Դա սարսափելի պատերազմ էր՝ ութ պատերազմներից մեկը, որը ես ավարտեցի, բայց հիմա ունենք բարգավաճում և խաղաղություն։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկիր՝ մեր խաղաղարար ջանքերն ուժեղացնելու և առաջ մղելու “Թրամփի ուղին”՝ միջազգային խաղաղության և բարօրության համար։ Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, խաղաղ ատոմային համագործակցության հրաշալի համաձայնագիրը Հայաստանի հետ, գործարքներ մեր խոշոր կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումների՝ բենզինային զրահաբաճկոնների, նավերի և այլնի վաճառքը Ադրբեջանին», – գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսին ձեռք բերված համաձայնագիրը ավարտ դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակված հակամարտությանը։ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։