Ջեյ Դեյ Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինայի կողմից հեռահար «Տոմահավկ» հրթիռների մատակարարման խնդրանքը
Ջեյ Դեյ Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինայի կողմից հեռահար «Տոմահավկ» հրթիռների մատակարարման խնդրանքը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինայի կողմից հեռահար «Տոմահավկ» հրթիռների խնդրանքը: Ջեյ Դի Վենսը այս մասին խոսել է Fox News-ի հետ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ-ին «Տոմահավկ» հրթիռներ վաճառել եվրոպական երկրներին, որպեսզի նրանք կարողանան դրանք ուղարկել Ուկրաինա։

Ինչպես նշել է Վենսը, Դոնալդ Թրամփը կկայացնի վերջնական որոշումը այս հարցի վերաբերյալ։

«Մենք անպայման կքննարկենք եվրոպացիների մի քանի խնդրանքներ», – ասել է Վենսը։

«Տոմահավկ» հրթիռները ունեն 2500 կիլոմետր հեռահարություն: Եթե Կիևը ստանա այդ հրթիռները, Մոսկվան կլինի Ուկրաինայի սպառազինության հասանելիության սահմաններում: Ինչպես Fox News-ին ասել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, Դոնալդ Թրամփը նշել է, որ Կիևը պետք է կարողանա հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում։