Jessie J-ը օգոստոսի 6-ին համերգով հանդես է գալու «Black sea arena»-ում
Բրիտանացի հայտնի կատարող Ջեսի Ջեյը (Jessie J) այցելելու է Վրաստան և օգոստոսի 6-ին համերգ անցկացնելու «Բլեք սի արենայում»:
Ջեսի Ջեյը աշխարհի մասշտաբով վաճառել է 3 միլիոն ձայնասկավառակ:
Ջեսի Ջեյն այս տարի ճամփորդում է աշխարհում և հանդիսատեսին ներկայացնում ինչպես հին, այնպես էլ նորագույն հիթեր:
Տոմսերի վաճառքն սկսվելու է վաղը, մայիսի 8-ին, երեկոյան 20:00-ին TKT.ge և Eventer.ge կայքէջերում: