Ջասթին Թրյուդո. Ռուսաստանի հարձակումը Վիննիցայում ուկրաինացի խաղաղ բնակիչների վրա բարբարոսական և նողկալի է
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բարբարոսություն է անվանել ռուսական հրթիռային հարձակումը Վիննիցայի վրա։ Այդ մասին նա գրել է «Twitter»-ում։
«Վիննիցայում Ռուսաստանի հարձակումը ուկրաինացի խաղաղ բնակիչների վրա բարբարոսություն է և նողկալի։ Մեր աջակցությունը ուկրաինացի ժողովրդին մնում է անսասան, և մենք շարունակում ենք նրանց տրամադրել անհրաժեշտ օգնությունը, ներառյալ ռազմական տեխնիկան, քանի որ նրանք ինքնապաշտպանվում են»,- գրել է Թրյուդոն «Twitter»-ում։