Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահի ավագ խորհրդատու Ջարեդ Կուշները պաշտոնական այցով գտնվում էր Մեքսիկայում, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Մեքսիկայի նախագահ Պենա Նիետոյի և արտաքին գործերի նախարար Լուի Վիդեգարային:
Կուշների ավտոշարասյունը նկատել են այն ժամանակ, երբ նա արտաքին գործերի նախարարությունից ուղևորվում էր դեպի նախագահի նստավայր:
Նախագահի խորհրդատուի հետ հանդիպումները կարևոր են այն ֆոնին, որ Թրամփը Նիետոյից պահանջել է գումար Մեքսիկա-ԱՄՆ սահմանին պատի կառուցման համար, որից հետո նաև հետաձգվել էր Մեքսիկայի այցը ԱՄՆ:
Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Կուշների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են՝ անվտանգությանը, արտագաղթին և առևտրական թեմաներին վերաբերող հարցեր:
Հեղինակ -
Edgar Barsegyan