Ջանք չենք խնայում, որ Արչիլ Տատունաշվիլիի հարցով խորհրդարանում պայմանավորվենք բանաձևի ընդունման շուրջ. Էլենե Խոշտարիա

10:50, 11.03.2018

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Էլենե Խոշտարիայի հայտարարությամբ, կուսակցության անդամները ջանք չեն խնայում, որ Արչիլ Տատունաշվիլիի հարցով խորհրդարանում պայմանավորվեն բանաձևի ընդունման շուրջ:

Խոշտարիայի խոսքերով, այսօր սկզբունքորեն կարևոր է, որ խորհրդարանը պատժամիջոցներ սահմանի Տատունաշվիլի-Օթխոզորիայի գործերով:

«Չնայած նրան, որ ունենք տարբերվող հայացքներ, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն ունի երկիրը Ռուսաստանի նկատմամբ, որ մշտապես քննադատել ենք «Վրացական երազանքին» այդ քաղաքականության համար և այս դիրքորոշումը չի փոխվել, սակայն կան հարցեր, որոնց շուրջ հնարավոր է պայմանավորվենք:

Գտնում ենք, որ պետք է պատժամիջոցներ ընդունենք Տատունաշվիլի-Օթխոզորիայի գործով: Եթե իշխանությունները համաձայնեն այս հարցում, ապա դա կլինի հզոր հաղորդագրություն Վրաստանի խորհրդարանից»,-հայտարարել է Էլենե Խոշտարիան:

Նշենք, որ բռնազավթված տարածաշրջանում Արչիլ Տատունաշվիլիի մահվան շուրջ խորհրդարանային մեծամասնությունը և փոքրամասնությունը ծրագրում է ընդունել համատեղ բանաձև:

 

Նմանատիպ