Ջանգիրաշվիլին և Մուրադաշվիլին արտահայտում են կոնկրետ կուսակցական հետաքրքրություններ և այդ կուսակցությունը «ՄԱՇ»-ն է. Իրակլի Կոբախիձե
Ջանգիրաշվիլին և Մուրադաշվիլին արտահայտում են կոնկրետ կուսակցական հետաքրքրություններ և այդ կուսակցությունը «ՄԱՇ»-ն է. Իրակլի Կոբախիձե

Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն «Կավկասիա» հեռուստատեսության ղեկավար Նինո Ջանգիրաշվիլիին և «Ռուսթավի 2» հեռուստատեսության փաստաբան Թամթա Մուրադաշվիլիին մեղադրում է կուսակցական հետաքրքրությունների արտահայտման մեջ:

Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Նինո Ջանգիրաշվիլիի և Թամթա Մուրադաշվիլիի կողմից «հեռարձակման մասին» օրինագծի քննարկման ժամանակ դահլիճի լքման փաստին և նշել, որ հանրային հեռարձակողի հարցը նրանք օգտագործում են իշխանությունների վրա քաղաքական գրոհ իրականացնելու համար:

«Հանրային հեռարձակողի նկատմամբ քաղաքական գրոհի մասնակիցները ոչ միայն այս սուբյեկտներն են, կոնկրետ Ջանգիրաշվիլին և Մուրադաշվիլին, այլ այս գրոհը ունի այլ մասնակիցներ: Այս գրոհը կարելի է բացատրել և բոլորի համար հասկանալի է, որ սա քաղաքական գրոհ է, սակայն դա արդարացում չունի: Այսօր ես Նինո Ջանգիրաշվիլիին բռնացրել եմ սուտ ժամանակ, որից հետո նա լքեց դահլիճը: Նա գովազդային շուկայի վերաբերյալ ներկայացրել է սխալ տվյալներ, քանզի 3-4 տարիների ընթացքում գովազդային շուկայի ծավալը մեծացել է 25 միլիոն լարիով, իսկ Ջանգիրաշվիլին խոսում էր հակառակ թվերի մասին:

Սուտը այս կուսակցության քաղաքականությունն է և այդ կուսակցությունը «Միասնական ազգային շարժում»-ն է»,-նշել է Կոբախիձեն:

Խորհրդարանի խոսնակը նշել է, որ հանրային հեռարձակողը հանրային հաստատություն է, և նրա նկատմամբ իրականացվող քաղաքական գործընթացները կապ ունեն իշխանությունների հետ: