Ջակարտայում բողոքի ցույցեր են ընթանում Երուսաղեմի շուրջ ԱՄՆ որոշման պատճառով
Ջակարտայում բողոքի ցույցեր են ընթանում Երուսաղեմի շուրջ ԱՄՆ որոշման պատճառով

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում դեկտեմբերի 17-ին առնվազն 40 հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել  Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: Այս մասին հաղորդում է The Straits Times-ը՝ վկայակոչելով Ջակարտայի ոստիկանության ներկայացուցիչ Արգո Յուվանոյին։

Նրա խոսքով՝ «իրավիճակը հանգիստ է և կայուն»: Միևնույն ժամանակ, Յուվանոն նշել է, որ ցույցի մասնակիցները շարունակում են մնալ «Մոնաս» անկախության հուշարձանի մոտ, որի մոտակայքում է գտնվում  ամերիկյան դիվանագիտական առաքելությունը:

Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և Թել-Ավիվից  ԱՄՆ դեսպանատունը այնտեղ տեղափոխելու նախապատրաստման մասին որոշումից հետո Ինդոնեզիայի քաղաքներում  հակաամերիկյան ցույցերի ալիքներ են բռնկվել։

Այսպես, դեկտեմբերի 15-ին Ջակարտայում հավաքվել էր մի քանի հազար մարդ, որոնք վառել են ԱՄՆ դրոշը և պահանջել երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյից երկրից վտարել Ամերիկայի դեսպանին։

Երուսաղեմի կարգավիճակի հարցը պաղեստինա-իսրայելական հակամարտության հիմնական խնդիրներից է: 1967 թ. պատերազմի ժամանակ իսրայելցիները գրավել են քաղաքի արևելյան մասը: Նրանք պնդում են, որ Երուսաղեմն Իսրայելի «միակ և անբաժանելի» մայրաքաղաքն է: Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արևելյան հատվածն իրենց պետության մայրաքաղաք դարձնել: