Ջ.Դ. Վենս - Ռուսաստան-Ուկրաինա խնդիրը Սպիտակ տան համար մշտական հիասթափության աղբյուր է, մենք կարծում էինք, որ այս պատերազմը կլինի ամենահեշտ լուծելին
Ջ.Դ. Վենսն ասել է, որ փոխնախագահի պաշտոնում իր ամենամեծ հիասթափությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համաձայնագրի չհասնելն էր, սակայն նա նշել է, որ լավատես է և մեծ առաջընթաց է տեսնում, ասել է ԱՄՆ փոխնախագահը NBC News-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստան-Ուկրաինա հարցը, կարծում եմ, ամբողջ Սպիտակ տան համար անընդհատ հիասթափության աղբյուր է։ Կարծում եմ՝ մենք իսկապես մտածում էինք, և դուք սա միլիոն անգամ լսել եք նախագահի կողմից, որ ռուս-ուկրաինական պատերազմը կլինի ամենահեշտ լուծելին։ Եթե ենթադրեիք, որ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելն ավելի հեշտ կլինի, քան Արևելյան Եվրոպայում խաղաղության հասնելը, ես կասեի՝ խելագարվել եք», – ասել է Ջ.Դ. Վենսը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ լավատես է և մեծ առաջընթաց է տեսնում այս հարցում։
«Կարծում եմ, իհարկե, մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ լիովին չենք հասել դրան։ Կարծում եմ՝ հույս կա։ Հուսով եմ՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այդ ճակատում լավ լուրեր կլինեն», – ասել է Ջ.Դ. Վենսը։