Ջ.Դ. Վենս. Մենք հետաքննում ենք Բոլթոնի գործը և դրան մոտենում ենք զգուշորեն, քանի որ չենք կարծում, որ պետք է մարդկանց բանտ նստեցնենք, նույնիսկ եթե նրանք քաղաքականապես համաձայն չեն մեզ հետ
Ջ.Դ. Վենս. Մենք հետաքննում ենք Բոլթոնի գործը և դրան մոտենում ենք զգուշորեն, քանի որ չենք կարծում, որ պետք է մարդկանց բանտ նստեցնենք, նույնիսկ եթե նրանք քաղաքականապես համաձայն չեն մեզ հետ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատել է, որ ազգային հետախուզության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի դեմ քննություն է ընթանում, սակայն մերժել է այն պնդումները, թե այն քաղաքական դրդապատճառներ ունի՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին քննադատելու պատճառով։ Այս մասին Վենսը խոսել է NBC News-ի հետ։

Վենսի խոսքով, Բոլթոնի նկատմամբ քննությունը դեռ շատ վաղ փուլում է։

«Մենք իրականացնում ենք Բոլթոնի դեմ քննություն, սակայն եթե այդ քննության արդյունքում հարուցվի քրեական գործ, դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե պարզվի, որ նա խախտել է օրենքը։ Մենք այս հարցին մոտենում ենք զգուշությամբ։ Մենք գործում ենք գիտակցված, քանի որ չենք կարծում, թե մարդիկ պետք է բանտ ուղարկվեն միայն այն պատճառով, որ քաղաքական տեսակետներով մեզ չեն համընկնում։ Հնարավոր է, հատկապես եթե նրանք մեզ հետ քաղաքական տեսակետներով չեն համընկնում, այդպիսի բան չպետք է արվի ինքնակամ։ Այս որոշումները պետք է օրենքը որոշի, և դա է, ինչով մենք զբաղվում ենք», – հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահը։

Ջեյ Դի Վենսը չի խոսել քննության մանրամասների մասին, սակայն հաստատել է ավելի վաղ մեդիայում տարածված տեղեկատվությունը, որ գործը վերաբերում է գաղտնի փաստաթղթերի պահպանմանը։

Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տանը խուզարկություն է կատարվել երեկ։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ։ Բոլթոնը այդ պաշտոնում աշխատել է մոտ 1.5 տարի, սակայն հետագայում դարձել է Թրամփի քննադատը։ Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ Բոլթոնին մեղադրում էին, որ 2020 թվականին հրատարակված իր հուշերում, որոնք վերաբերում էին իր աշխատանքին Թրամփի կառավարությունում, պարունակվում էր գաղտնի տեղեկատվություն։ Ինքը՝ Բոլթոնը, պնդում էր, որ Թրամփի վարչակազմը փորձում էր լռեցնել իրեն։