Ինչ է կատարվում դատարանի տարածքում մինչ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը (տեսանյութ)

12:12, 11.12.2017

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը Կիևի Պեչերսկի շրջանային դատարանում սկսվելու է տեղական ժամանակով ժամը 12:00-ին:

Ինչպես Կիևից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, դատավարությանը ներկա է գտնվելու Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը: Դատարանի շենքում է գտնվում նաև առաջին ալիքի նկարահանող խումբը:

Դատարանի տարածքը հսկում են իրավապահները, այնտեղ հավաքվում են նաև Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները:

 

Նմանատիպ