Իվանովոյի մարզում կործանվել է Ան-22 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իվանովոյի մարզում վթարվել է An-22 տիպի ռազմական-տրանսպորտային ինքնաթիռ։
«Իվանովոյի մարզում, վերանորոգման աշխատանքներից հետո, փորձնական թռիչքի ժամանակ վթարվել է An-22 տիպի ռազմական-տրանսպորտային ինքնաթիռ։ Օդանավը ընկել է չբնակեցված տարածքում», – ասված է նախարարության մամուլի հաղորդագրությունում։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքի վայր են ուղարկվել որոնողափրկարարական խմբեր և Տիեզերական ուժերի հանձնաժողով։ Նրանք պարզելու են վթարի պատճառը։
Հայտնի է, որ վթարի պահին ինքնաթիռում եղել է անձնակազմի յոթ անդամ։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ նրանք բոլորը զոհվել են ինքնաթիռի վթարման ժամանակ։