Իտալիայում Վրաստանի քաղաքացուն ձերբակալել են ոստիկանությանը դիմադրելու մեղադրանքով
Իտալիայում անօրեն զենք կրելու և ոստիկանությանը դիմադրելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի: Իտալական մամուլի լրատվությամբ, 21 ամյա տղամարդուն ձերբակալել են Նեապոլում:
Հետաքննության լրատվությամբ, Վրաստանի քաղաքացին ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվել է ավտոբուսի կանգառում: Իրավապահներին տեսնելուն պես երիտասարդը դիմել է փախուստի, սակայն նրան ձերբակալել են: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ և 25 փամփուշտ:
Ձերբակալված Վրաստանի քաղաքացին այս պահին գտնվում է բանտում: Նա մեղադրվում է անօրեն զենք կրելու և ոստիկանությանը դիմադրելու մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan