Իտալիայում Վրաստանի հյուպատոսությունը Իտալիա ճամփորդել ցանկացող քաղաքացիներին կոչ է անում, իրենց հետ ունենալ վիզայի ազատականացման ռեժիմով պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
Իտալիայում Վրաստանի հյուպատոսությունը Իտալիա ճամփորդել ցանկացող քաղաքացիներին կոչ է անում, իրենց հետ ունենալ վիզայի ազատականացման ռեժիմով պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը

Իտալիայի Հանրապետությունում Վրաստանի հյուպատոսությունը Իտալիա ճամփորդել ցանկացող Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում, իրենց հետ ունենալ վիզայի ազատականացման ռեժիմով պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,- այս մասին հյուպատոսությունը հրապարակում է արել Facebook-ի պաշտոնական էջում:

«Հիշեցնենք, որ վերջին ժամանակաշրջանում Իտալիայի Հանրապետությակ կառավարության կողմից խստացված սահմանային վերահսկման պայմաններում, բազմիցս գրանցվել են Իտալիայի տարածքում Վրաստանի այն քաղաքացիների մուտքն արգելելու փաստեր, որոնք սահմանային ստուգման ժամանակ չունեին անհրաժեշտ փաստաթղթեր:

Իտալիայում Վրաստանի հյուպատոսության, ինչպես նաև այլ երկրների հյուպատոսության ծառայությունները չունեն որևէ իրավական լծակ, որ սահմանապահի կողմից օրենքով պահանջված փաստաթղթերի բացակայության դեպքում միջամտեն սահմանապահի որոշմանը և փոխեն նրա որոշումը այս կամ այն քաղաքացու Իտալիայի տարածք մուտք գործելու թույլտվություն տալու նպատակով:

Հիշեցնում ենք Վրաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք պատրաստվում են ճամփորդել Իտալիայի Հանրապետությունում, ունենալ վիզայի ազատականացման ռեժիմով պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,- նշված է Իտալիայի Հանրապետությունում Վրաստանի հյուպատոսության հայտարարությունում: