Մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը, որպեսզի պահպանենք առանց վիզա ռեժիմը. Ջանելիձե

Մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը, որպեսզի պահպանենք վիզայի ազատականացումը և անհրաժեշտ չդառնա դադարեցման մեխանիզմի գործարկումը,- այ հայտարարությունն արել է արտաքին գործերի նախարարի Միխեիլ Ջանելիձեն՝ վիզայի ազատականացման հարցով հնչեցված հարցին ի պատասխան:

Ջանելիձեի խոսքով, վիզայի ազատականացման գործընթացն այս պահին ընթանում է անխափան:

«Վիզայի ազատականացման գործընթացն այս պահին անխափան է գործում: Այս փուլում կասեցման մեխանիզմի գործարկումն օրակարգում չկա: Մենք շարունակում ենք ակտիվ համագործակցել մեր գործընկերների հետ: Նախատեսված է Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների այցը Վրաստան, որի ժամանակ կշարունակվեն կոնսուլտացիաները: Մենք աշխատում են նաև երկրի ներքին կանոնակարգերի ուղղությամբ: Արդարադատության նախարարության կողմից գործարկվել է համապատասխան բջջային հավելվածը: Մենք անում ենք անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի պահպանենք վիզայի ազատականացումը և անհրաժեշտ չդառնա դադարեցման մեխանիզմի գործարկումը»,- հայտարարել է Ջանելիձեն: