Վրաստանը կատարում է վիզայի ազատականացման պայմանները. Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովի գնահատմամբ, Վրաստանը կատարում է վիզայի ազատականացման պայմանները և ստանձնած պարտականությունները,- այս մասին ասվում է այսօր հրապարակված զեկույցում, որում Եվրահանձնաժողովը գնահատում է վիզաների ազատականացման պայմանագրով հաշվի առնված պարտականությունները ութ երկրներում, այդ թվում՝ Վրաստանում:
Փաստաթղթում ասվում է, որ չնայած ոչ օրինական միգրացիայի տեսանկյունից առկա մարտահրավերներին, Վրաստանի քաղաքացիների դեպքում, Եվրամիության տարածքում անօրեն մնալու և անդամ պետություններ մուտք գործելու մերժման ցուցանիշները կայուն դիրքում են:
Եվրահանձնաժողովում ընդգծում են, որ Վրաստանը 2016-2020 թվականների իմիգրացիայի ռազմավարության գործողությունների ծրագրի իրագործման մեջ հասել է առաջընթացի և շարունակում է վիզաների ազատականացման պարտականությունների կատարումը:
«Վրաստանը անցկացրել է ընդհանուր ազգային տեղեկատվական արշավ և անայցագրային ռեժիմի կանոնների թրեյնինգ: Ինչպես նաև, վերահսկում է ճամփորդությունը Շենգենի գոտում»,- ասվում է զեկույցում:
Միևնույն ժամանակ, փաստաթղթում ընդգծված է, որ 2017 թվականին ապաստան փնտրողների դիմումների զգալի մասը Վրաստանում մերժվել է: