Իտալիայում այս առավոտ մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Երկրում առավոտից բացվել է ավելի քան 61 000 ընտրատեղամաս:
Այս քվեարկությամբ երկրում ընտրում են Իտալիայի ազգային խորհրդարանի երկու պալատների՝ Սենատի և Պատգամավորների (ստորին) պալատի նոր կազմը:
Ստորին պալատի կազմի ընտրություններին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած և ընտրության իրավունք ունեցող ավելի քան 46.6 մլն իտալացի:
Սենատորներին կարող են ընտրել միայն 25 տարեկանից բարձր իտալացիները, նման ընտրության իրավունք ունեցողների թիվը երկրում կազմում է 42.8 մլն ընտրող։
Նշվում է, որ Իտալիայում գործող կոալիցիաներից ու կուսակցություններից շատերն այժմ կանգնած են Նախարարների կաբինետը ձևավորելու համար անհրաժեշտ 40 տոկոս ձայնի շեմը չհաղթահարելու վտանգի առջև, և այս ընտրություններում առավել քան որոշիչ կարող են լինել մինչ վերջին հարցումները չկողմնորոշված քաղաքացիների քվեները:
Դրանց թիվն, ըստ աղբյուրի, հասնում է շուրջ 30 տոկոսի:
Հեղինակ -
Edgar Barsegyan