Տեղի է ունեցել վարչապետի գլխավորությամբ անցկացվող միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը:
Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, նիստին արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ Իտալիայում Վրաստանի դեսպանատան հետ կապ է հաստատել, Իտալիայի Վիտերբո քաղաքում բնակվող Վրաստանի քաղաքացի մի կին, ով ասել է, որ ունի բարձր ջերմություն և իրեն թույլ է զգում:
Վրաստանի հյուպատոսությունը անմիջապես կապ է հաստատել Իտալիայի առողջապահության նախարարության հետ, որից հետո քաղաքացուն շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հռոմի հիվանդանոցներից մեկը: Վրաստանի քաղաքացու անալիզները ցույց են տվել, որ նրա մոտ նոր կորոնավարակ է: Նա այս պահին գտնվում է հիվանդանոցում և նրա վիճակը բավարար է:
Նախարարի խոսքով, Իտալիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատունը մշտական կապի մեջ է ինչպես հիվանդի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների և կլինիկայի ղեկավարության հետ: