Իտալիայի կառավարությունը աչակցել է ներգաղթի օրենսդրության խստացման նախաձեռնությանը: Այս մասին Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին գրել է իր ֆեյսբուքի էջում: Նրա լրատվությամբ, փոփոխությունների արդյունքում Իտալիայում խստանալու է փախստականների ընդունման կարգը, իսկ արտաքսման գործընթացը պարզեցվում է, ինչ վերաբերում է ահաբեկչության մեջ կասկածվող անձանց, ապա նրանք զրկվելու են քաղաքացիությունից:
Կառավարության անդամները նախաձեռնությանը աջակցել են միաձայն:
Ներգաղթի օրենսդրության խստացման նախաձեռնողը անձամբ ներքին գործերի նախարարն է, որը հայտնի է իր հականերգաղթի տեսակետով: