Իտալիայի խորհրդարանական ընտրություններում Սիլվիո Բեռլուսկոնիի դաշինքը ստացել է 37 տոկոս ձայն
Իտալիայի խորհրդարանական ընտրություններում Սիլվիո Բեռլուսկոնիի դաշինքը ստացել է 37 տոկոս ձայն

Իտալիայի երկու պալատների ընտրություններում էլ ձայների 37 տոկոս է հավաքել աջակենտրոն կոալիցիան, երկրորդ տեղում է «5 աստղերի շարժում»-ը՝ 30 տոկոսով, հաղորդում է երկրի Ներքին գործերի նախարարությունը՝ Սենատի ընտրությունների քվեաթերթիկների  և Պատգամավորների պալատի ընտրությունների քվեաթերթիկների համապատասխանաբար 21 և 4 տոկոսերի հաշվարկից հետո։

Պատգամավորների պալատում  աջակենտրոն կոալիցիան, բաղկացած «Առաջ, Իտալիա», «Լիգա» և «Իտալիայի եղբայրություն» կուսակցություններից, հավաքում է  ձայների 37,17 տոկոսը։

«Լիգան» (20 տոկոս) անսպասելիորեն առաջ է անցել «Առաջ, Իտալիա»-ից (12,9 տոկոս)։

«5 աստղերի շարժում»-ը ստացել է ձայների 29,8 տոկոսը, իսկ ներկայումս իշխող ձախակենտրոն կուսակցությունը՝ 25,1 տոկոս։

Սենատի ընտրություններում աջակենտրոնները ստացել են 36,85 տոկոս, «5 աստղերի շարժում»-ը 30,4 տոկոս, իսկ ձախակենտրոն կուսակցությունը՝ 25,1 տոկոս։