Իտալիայի վարչապետը առաջարկում է միգրանտների հայրենադարձության կենտրոններ բացել այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Չեռնոգորիայում և Աֆրիկայում

15:09, 03.08.2026

Իտալիայի վարչապետը առաջարկում է միգրանտների հայրենադարձության կենտրոններ բացել այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Չեռնոգորիայում և Աֆրիկայում, հետևելով ալբանական մոդելին։ Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարչապետ Ջորջիա Մելոնին մտադիր է օգոստոսի 4-ին ԵՄ խորհրդին ներկայացնել առաջարկ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող կենտրոններ ստեղծելու համար՝ դաշինքից դուրս գտնվող անօրինական միգրանտների տեղավորման համար, այդ թվում՝ Հայաստանում, Չեռնոգորիայում և աֆրիկյան երկրներում, անօրինական միգրացիան կառավարելու նպատակով։

Այս նախաձեռնությանը նախորդել է Ջորջիա Մելոնիի և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի միջև հեռախոսազրույցը։

Իտալական լրատվամիջոցները գրում են, որ Մելոնին փորձում է ցույց տալ, որ իր ներգաղթային քաղաքականությունն ունի եվրոպական աջակցություն։

Մելոնին նաև մտադիր է խնդրել ԵՄ խորհրդին ավելի խիստ կիրառել այս տարի հաստատված GSP+ ծրագիրը, որը սակագնային արտոնություններ է տրամադրում զարգացող երկրներին, որոնք արդյունավետորեն համագործակցում են ԵՄ երկրներում անօրինական կերպով գտնվող իրենց քաղաքացիների հայրենադարձման հարցում։

Նմանատիպ