Իտալիայի Սիցիլիա քաղաքի թանգարանից գողացել են Վերածննդի ժամանակաշրջանի չորս նկարներ

19:17, 16.08.2026

Իտալիայի Սիցիլիա քաղաքի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս նկարներ։

BBC-ի հաղորդմամբ՝ երկրի մշակույթի նախարարը հայտարարել է, որ աշխատանքները «բացառիկ արժեք» ունեն։ Հետաքննություն է տարվում՝ պարզելու համար, թե ինչպես են գողերին հաջողվել ներխուժել թանգարան՝ առանց տագնապը միացնելու, և ով է կանգնած հանցագործության հետևում։

Թանգարանի տնօրեն Մարիսա Մերկուրիոյի խոսքով՝ գողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ժամը 21:50-ի սահմաններում։ Նա ասել է, որ «միջադեպը ցնցող է» և մեծ կորուստ է ոչ միայն թանգարանի, այլև ամբողջ արվեստի աշխարհի համար։

Ինչպես հաղորդվում է, երեկ իտալական ոստիկանությունը թանգարանին է վերադարձրել մի քանի ամիս առաջ գողացված երեք թանկարժեք նկարներ։ Ֆրանսիացի նկարիչներ Սեզանի, Ռենուարի և Մատիսի աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ինը միլիոն եվրո, գողացվել են Պարմա քաղաքի մոտ գտնվող թանգարանից մարտի 22-ի գիշերը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, եվրոպական թանգարաններում անվտանգության հարցը հատկապես հրատապ դարձավ անցյալ տարվա վերջին, երբ գողերը Լուվրից գողացան մոտ 88 միլիոն եվրո արժողությամբ պատմական զարդեր։

Նմանատիպ