Իտալիայի պաշտպանության նախարարը չի հասկանում, թե ինչու է Դոնալդ Թրամփը քննարկում Իտալիայում ամերիկյան զորքերի կրճատման հարցը
Իտալիայի պաշտպանության նախարարը չի հասկանում, թե ինչու է Դոնալդ Թրամփը քննարկում Իտալիայում ամերիկյան զորքերի կրճատման հարցը

Ես չեմ հասկանում պատճառը, բոլորի համար պարզ է, որ մենք չենք օգտագործել Հորմուզի նեղուցը,- այսպես է Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոն արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ Թրամփը քննարկում է Գերմանիայից բացի Իտալիայում և Իսպանիայում ամերիկյան զորքերի կրճատման հարցը։

Իտալիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ ինքը չի հասկանում պատճառը, թե ինչու է ԱՄՆ-ն քննարկում Իտալիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցը։

«Ես չեմ հասկանում պատճառը։ Ինչպես բոլորի համար պարզ է, մենք չենք օգտագործել Հորմուզի նեղուցը։ Մենք նույնիսկ հայտնել ենք մեր պատրաստակամությունը ծովային երթևեկության անվտանգությունը պաշտպանելու առաքելության համար, ինչը, ի դեպ, բարձր է գնահատվել ամերիկյան զինվորականների կողմից», – նշել է Գվիդո Կրոսետտոն։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գերմանիայից բացի, ինքը կքննարկի նաև Իտալիայում և Իսպանիայում ամերիկյան զորքերի կրճատման հարցը։ Նա որպես պատճառ նշել է Իրանի պատերազմի շուրջ տարաձայնությունները։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իտալիան ոչ մի կերպ չի օգնել իրեն։