Իտալիայի կառավարությունը Թուրքիային կոչ է անում, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքով սկսած գործողությունն անընդունելի է Իտալիայի կառավարության համար,- այս հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Մայոն:
«Դատապարտում ենք այս ռազմական գործողությունը, քանի որ անցյալում, բոլոր ռազմական գործողությունները բերել են ավելի շատ ահաբեկչության»,- հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարարը:
Իտալիայի կառավարությունը Թուրքիային կոչ է անում, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը: