Իտալիայի կառավարությունը դպրոցներում բուրկայի և նիկաբի կրման արգելքի հետ մեկտեղ հաստատել է դասարաններում այն աշակերտների սահմանաչափը, որոնք իտալերենին տիրապետում են ցածր մակարդակով

15:22, 25.09.2026

Իտալիայի կառավարությունը դպրոցներում իսլամի հետևորդների կողմից բուրկայի և նիկաբի կրման արգելքի հետ մեկտեղ հաստատել է դասարաններում այն աշակերտների սահմանաչափը, որոնք իտալերենին տիրապետում են ցածր մակարդակով։

Տարրական դասարաններում սահմանափակումը կսահմանվի միայն Իտալիայի քաղաքացիություն չունեցող այն աշակերտների համար, որոնք չեն ծնվել Իտալիայում։ Դասարանում նրանց քանակը սահմանվել է 30 տոկոս: Խախտող անձը կտուգանվի 1 000 եվրոյով։

«Deutsche Welle»-ի տեղեկատվությամբ՝ փոփոխություններին 60 օրվա ժամկետում պետք է աջակցի խորհրդարանը։ Հատկանշական է, որ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի խորհրդարանական կոալիցիան օրենսդիր մարմնում մեծամասնություն է կազմում։

Նմանատիպ