Իտալիայի Բոլոնիա քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև
Իտալիայի Բոլոնիա քաղաքում բողոքի ցույցի ժամանակ վիրավորվել է առնվազն 64 ոստիկան։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բողոքի ցույցը կապված է հուլիսի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ձերբակալության ժամանակ մահացել էր մարոկկացի Աբդերահիմ Ֆաքիրը։
BBC-ի հաղորդմամբ՝ ձերբակալության կադրերի հրապարակումից հետո քաղաքում նախատեսվում էր լայնածավալ բողոքի ցույց, որը խաղաղ շարունակվել է ամբողջ օրվա ընթացքում։ Քաղաքացիները պահանջել են պատասխանատվության ենթարկել միջադեպին ներգրավված ոստիկաններին։ Սակայն ավելի ուշ մի քանի մարդ բախվել է ոստիկանության հետ, և բողոքի ցույցը վերածվել է անկարգության։