Իտալիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Իտալիան չի մասնակցի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի որ խաղաղության բանակցություններն արդեն սկսվել են
Իտալիան չի մասնակցի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի որ խաղաղության բանակցություններն արդեն սկսվել են։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հայտարարությանը։
Անտոնիո Տայանիի խոսքով՝ հաշվի առնելով ընթացող խաղաղության բանակցությունները, Իտալիայի համար «վաղաժամ» է միանալ PURL ծրագրին։
«Եթե մենք համաձայնության հասնենք և ռազմական գործողությունները դադարեցվեն, զենքն այլևս անհրաժեշտ չի լինի։ Այլ բաների կարիք կլինի, օրինակ՝ անվտանգության երաշխիքների», – ասել է Տայանին։
Երեկ հայտնի դարձավ, որ Լեհաստանը, Գերմանիան և Նորվեգիան նոր մեխանիզմի շրջանակներում ընդհանուր առմամբ 500 միլիոն դոլար կհատկացնեն։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Հունգարիան զենք կամ գումար չի ուղարկի Ուկրաինային և չի միանա ՆԱՏՕ-ի զենքի մատակարարման նոր մեխանիզմին։