Իտալական Ricchi e Poveri լեգենդար խումբը Վրաստանում հանդես կգա համերգով
Իտալական Ricchi e Poveri լեգենդար խումբը Վրաստանում կանցկացնի համերգ: Հայտնի խումբը երկրում կլինի արդեն երկրորդ անգամ:
Ricchi e Poveri-ն առաջին համերգն անցկացրել է 2015 թվականին՝ Բաթումիում, «Բաթումի հիթ 2015» փառատոնի շրջանակներում:
80-ականների ամենահայտնի խմբերից մեկը ձևավորվել է 1967 թվականին, իսկ 2016 թվականից գործունեությունը շարունակում է դուետի տեսքով: Մենակատարներն են Անջելա Բրամբատը և Անջելո Սոտջուն:
Վրաստան այցը նվիրվում է խմբի 50-ամյա հոբելյանին:
Իտալական հայտնի փոփխմբի համերգը կանցկացվի Թբիլիսիում, Սպորտի պալատում, դեկտեմբերը 14-ին: Համերգի կազմակերպիչն է Fix group ընկերությունը: