Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ ՆԱՏՕ-ն կապ է հաստատել ռուսական ռազմական ղեկավարության հետ՝ միջուկային միջադեպի սպառնալիքի պատճառով
Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ ՆԱՏՕ-ն կապ է հաստատել ռուսական ռազմական ղեկավարության հետ՝ միջուկային միջադեպի սպառնալիքի պատճառով

Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ ՆԱՏՕ-ն կապ է հաստատել ռուսական ռազմական ղեկավարության հետ՝ միջուկային միջադեպի սպառնալիքի պատճառով։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ ոչ պաշտոնական շփումներ են տեղի ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջև։

Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի զինվորականները կապ են հաստատել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Ըստ հրատարակության՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և Եվրոպայի առաջատար պետությունների ու կառավարությունների ղեկավարների բանակցությունների կենտրոնական թեմաներն են եղել էսկալացիայի ռիսկից խուսափելը և «միջուկային միջադեպի» անթույլատրելիությունը։

Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ ՆԱՏՕ-ն կենտրոնացել է ավելի քան 1400 միջուկային մարտագլխիկների վրա, որոնք պատրաստ են անհապաղ օգտագործման։