Իտալական բանտերի գերբնակեցումը նվազեցնելու նպատակով ընդունվել է օրենք, որը թմրամոլ կամ ալկոհոլային կախվածություն ունեցող բանտարկյալներին թույլ կտա իրենց պատիժը կրել տանը

21:54, 29.07.2026

Իտալիայի խորհրդարանը հաստատել է բանտերի գերբնակեցման մեղմացման օրենք, որը թույլ է տալիս հազարավոր թմրամոլների և ալկոհոլիկների իրենց պատիժը կրել տանը և մասնակցել վերականգնողական ծրագրերին, հաղորդում է Reuters-ը։

«Անտիգոնե» բանտային իրավունքների պաշտպանության խմբի տվյալներով՝ Իտալիայի բանտերը ներկայումս գերբնակեցված են մոտ 140 տոկոսով։

«Ռոյթերս»-ի տվյալներով՝ սա Եվրամիության ամենավատ ցուցանիշներից մեկն է՝ Ֆրանսիայի հետ միասին։ Իտալիայի արդարադատության նախարար Կառլո Նորդիոյի խոսքով՝ նոր օրենքը կարող է ազդել երկրի բանտերում գտնվող մոտ 65,000 մարդկանցից ավելի քան 10,000-ի վրա։ Փաստաթղթի համաձայն՝ այս հնարավորությունից կարող են օգտվել ալկոհոլային կախվածություն ունեցող մոտ 3,700 բանտարկյալներ։ Սակայն «Անտիգոնե» կազմակերպությունը կասկածանքով է մոտենում այս կանխատեսումներին՝ նշելով, որ բանտարկյալների ազատ արձակումը կախված կլինի մի քանի պայմանների կատարումից։ Կազմակերպության տվյալներով՝ օրենքով հատկացված միջոցները տեսականորեն ապահովում են միայն մոտ 600 վերականգնողական տեղի ֆինանսավորում։

Նմանատիպ