Իսրայելում Վրաստանի դեսպանությունը դիմում է կրակի իջեցման արարողությանը մասնակցել ցանկացողներին
Իսրայելում Վրաստանի դեսպանությունը ապրիլի 27-ին, Փրկչի տաճարում կրակի իջեցման արարողությանը մասնակցել ցանկացողների համար տարածում է հայտարարություն:
Ինչպես նշված է հայտարարությունում, արարողությանը մասնակցելու նպատակով Երուսաղեմ են այցելելու հազարավոր ուխտավորներ, այդ թվում տարբեր երկրների պաշտոնական պատվիրակություններ:
Իսրայելում Վրաստանի դեսպանության տեղեկությամբ, այդ օրերին Իսրայելում խստացված են անվտանգության նորմերը:
«Այդ օրը քաղաքացիներին, որոնք ունեն առողջական խնդիրներ, հոծ բազմության պատճառով, խորհուրդ է տրվում , խուսափել Փրկչի տաճար այցելելուց: Անձինք, որոնք ներկա են գտնվելու կրակի իջեցման արարողությանը, պետք է ենթարկվեն ոստիկանության առաջին հրահանգին՝ տեղը փոխելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի խուսափի հոգևորական անձի հետ վիճելուց, որոնց գործառույթներում է տաճարում կարգապահություն հաստատելը:
Դեսպանատունը կոչ է անում խնդիր ծագելու դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +972 26226100:
Իսրայելի սահմանը հատելու և այլ հարցերի առնչությամբ հավելյալ տեղեկության հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: