Իսրայելում հերթական լայնամասշտաբ հանրահավաքն է անցկացվել՝ կապված դատաիրավական բարեփոխումների հետ
Իսրայելում հերթական լայնամասշտաբ հանրահավաքն է անցկացվել՝ կապված դատաիրավական բարեփոխումների հետ

Իսրայելի տասնյակ հազարավոր քաղաքացիներ հերթական լայնածավալ բողոքի ակցիան են անցկացրել՝ ընդդեմ երկրի կառավարության դատաիրավական բարեփոխումների։

Ցուցարարները երթ են կազմակերպել Թել Ավիվի գլխավոր մայրուղով եւ դադարեցրել երթեւեկությունը։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ոստիկանությունը ցրել է ցուցարարներին և բացել ճանապարհը։

Դատաիրավական բարեփոխումների կողմնակիցները պնդում են, որ փոփոխությունները քաղաքական գործիչներին ավելի մեծ լիազորություններ կտան դատավորների ընտրության հարցում, ինչպես նաև կսահմանափակեն օրենսդրությունը չեղարկելու Գերագույն դատարանի իրավասությունը: Ճնշման տակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է հետաձգել բարեփոխումները և խոստացել է բանակցել ընդդիմության հետ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իշխող կոալիցիան հետաձգել է դատավորներ նշանակող հանձնաժողովի երկու նոր անդամների ընտրությունը՝ առաջացնելով ընդդիմադիր կուսակցությունների զայրույթը: Ընդդիմադիր կուսակցությունները նշել են, որ այդ քայլը կարող է վտանգել առաջարկվող դատական ​​փոփոխությունների շուրջ բանակցությունները: Իսրայելի նախագահը միջնորդել է բանակցություններ վարել կոալիցիայի և ընդդիմության միջև, սակայն բանակցություններն առայժմ անարդյունք են եղել։