Իսրայելում հայտարարում են, որ հարվածել են Իրանի միջուկային թիրախներին, Թեհրանում հաղորդում են բնակելի շենքերի ռմբակոծման և մի քանի զոհի մասին

10:12, 13.06.2025

Իսրայելում հայտարարում են, որ հարվածել են Իրանի միջուկային թիրախներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ Իսրայելը սկսել է հարվածներ Իրանի դեմ, և երկրում հայտարարվել է «հատուկ արտակարգ դրություն»։

Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ իրականացվել է մի քանի հարված, որոնք ուղղված էին «Իրանի միջուկային ծրագրի և այլ ռազմական թիրախների դեմ»։

«Այսօր Իրանն ավելի մոտ է միջուկային զենք ստանալուն, քան երբևէ։ Իրանի ռեժիմի ձեռքում զանգվածային ոչնչացման զենքը գոյաբանական սպառնալիք է Իսրայելի պետության և կարևոր վտանգ ամբողջ աշխարհի համար», – նշված է հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ «պատրաստ է շարունակել գործողությունները անհրաժեշտության դեպքում»։

Իրանի պետական լրատվամիջոցների համաձայն՝ Թեհրանի գլխավոր միջազգային օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցվել են։

Նույն աղբյուրի համաձայն՝ Իսրայելի կողմից Իրանի մայրաքաղաքում բնակելի շենքերի ռմբակոծման հետևանքով մի քանի մարդ է զոհվել։

Նմանատիպ