Իսրայելում ավելի ու ավելի են հակված կարծելու, որ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող «Flydubai»-ի չվերթում արտակարգ պատահարը ահաբեկչական հարձակման փորձ էր
Իսրայելում ավելի ու ավելի են հակված կարծելու, որ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող «Flydubai»-ի չվերթում տեղի ունեցած արտակարգ պատահարը ահաբեկչական հարձակման փորձ էր։
Ինքնաթիռը Սաուդյան Արաբիայում վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ օդաչուների խցիկում սուր բախում է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է «12-րդ ալիքը», Իսրայելում այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում նշված չվերթի շուրջ։
Իսրայելական ԶԼՄ-ներում տարածված չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները տեղում քննություն են անցկացնում օմանցի երկրորդ օդաչուի նկատմամբ։ Նա մեղադրվում է էմիրաթցի կապիտանին սառը զենքով վիրավորելու և ինքնաթիռը կործանելու փորձի մեջ։
Միջադեպի հանգամանքների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չեն արել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները։