Իսրայելից Վրաստան չվերթ կատարած ինքնաթիռներից մեկը վերադարձել է հետ, իսկ մյուսը՝ վայրէջք կատարել Քութաիսիում
Իսրայելից Վրաստան չվերթ կատարած ինքնաթիռներից մեկը վերադարձել է հետ, իսկ մյուսը՝ վայրէջք կատարել Քութաիսիում

Վատ եղանակի պատճառով, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չվերթների մեծ մասը չեղարկվել է:

Ինչպես հայտնել են Առաջին ալիքին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, ուժեղ մառախուղի պատճառով, օդանավակայանը չի կարողացել ընդունել երկու ավիաչվերթ Թել-Ավիվից: Իսրայելից Վրաստան չվերթ կատարած ինքնաթիռներից մեկը վերադարձել է հետ, Թել-Ավիվ, իսկ մյուսը՝ վայրէջք կատարել Քութաիսիի միջազգային օդանավակայանում:

Այս պահի դրությամբ, չեղարկվել են բոլոր 5 չվերթները Ստամբուլից, իսկ Մյունխենից՝ մեկ թռիչք: Ինչպես նաև չեղարկված է երկու  թռիչք Թեհրանից, մեկական չվերթ Դուբայից, Ուրումչայից և Ալմաատիից:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չեն կոնկրետացնում, թե երբ կիրականացվեն չեղարկված ավիաչվերթները և կփոխվի, թե՞ ոչ, մոտ ժամներին նախատեսված չվացուցակը: