Իսրայելի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը
Կնեսեթը նախնական քվեարկության ժամանակ «Յեշա Աթիդա» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի նախաձեռնած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը մերժել է, հաղորդում է Jerusalem Post-ը:
«Չկա որեւէ պատճառ, որ Կնեսեթը, որը Հոլոքոստը վերապրած ազգ է իրենից ներկայացնում, չճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ դրա համար հիշատակի օր չունենա», – ասել է Լապիդը:
Սակայն փոխարտգործնախարար Ցիպի Խոթովելին նշել է, որ այդ հարցով պաշտոնական դիրքորոշում չի ունենա «դրա բարդության եւ դիվանագիտական հետեւանքների լույսի ներքո, ինչպես նաեւ այն պատճառով, որ այն հստակ քաղաքական ենթատեքստ ունի»:
Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշթեյնը 2015 թվականին կոչ էր արել կառավարությանը փոխել իր դիրքորոշումը, իսկ 2016 թվականին Կնեսեթի կրթության հանձնաժողովը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: