Իսրայելի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են եմենցի «հուսիթները
Իսրայելի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են եմենցի «հուսիթները

Իսրայելի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են եմենցի «հուսիթները»։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Associated Press»-ը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր նրանց կողմից իրականացված առաջին գրոհն է։

Եմենցի «հուսիթների» ռազմական խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարիի հայտարարության համաձայն՝ նրանք արձակել են բալիստիկ հրթիռներ, որոնց թիրախը հարավային Իսրայելում գտնվող «զգայուն ռազմական օբյեկտներն» էին։

Իսրայելցի զինվորականներն իրենց հերթին հայտարարել են, որ հրթիռները խոցվել են։

Հարձակումից ժամեր առաջ Յահյա Սարին իր հայտարարության մեջ ակնարկել էր, որ եմենցի «հուսիթները» կներգրավվեն պատերազմի մեջ, ինչը, լրատվամիջոցների փոխանցմամբ, ցնցել է տարածաշրջանը և տատանել համաշխարհային տնտեսությունը։