Իսրայելի ռազմածովային ուժերը հարվածել են Եմենի «Հոդեյդա» նավահանգստին

13:34, 10.06.2025

Իսրայելի ռազմածովային ուժերը հարվածել են Եմենի «Հոդեյդա» նավահանգստին։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։

Հաղորդվում է, որ իրականացվել է երկու հրթիռային հարված։

Իսրայելի զինված ուժերում պարզաբանում են, որ նավահանգիստը «հուսիթները» օգտագործում էին զենքի տեղափոխման համար։

Մամուլի տվյալներով՝ հարձակման նախորդող Իսրայելը զգուշացրել է Եմենի բնակչությանը և կոչ է արել տարհանվել։ Նրանց խոսքով՝ սա արձագանք է «հուսիթների» կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռներին և անօդաչուների հարձակումներին։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Քացը զգուշացնում է Եմենին, որ եթե նրանք շարունակեն հարձակումները Իսրայելի վրա, ուժեղ պատասխան չի ուշանա։

Նմանատիպ