Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից սիրիական Պալմիրա քաղաքը ռմբակոծելու հետեւանքով զոհվել է 71 մարդ
Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից սիրիական Պալմիրա քաղաքը ռմբակոծելու հետեւանքով զոհվել է 71, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ։ Այդ մասին տեղեկությունը տարածել են տեղական լրատվամիջոցները։
Ըստ ԶԼՄ-ների՝ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։ Ե՛վ Պալմիրա քաղաքը, և՛ նրա շրջակայքը դարձան իսրայելական ռմբակոծությունների թիրախ։ Զոհվածների թվում են իրանամետ սիրիական խմբավորումների 45 անդամներ, ինչպես նաև 26 օտարերկրյա գրոհայիններ, որոնց մեծ մասը եղել են իրաքյան «Ալ Նուջաբա» շարժման անդամներ, ինչպես նաև «Հեզբոլլահի» չորս անդամներ:
Հարձակումների թիրախ են դարձել քաղաքի երեք վայրեր, այդ թվում՝ իրանամետ խմբավորումների հանդիպումը «Ալ Նուջաբայի» և «Հեզբոլլահի» առաջնորդների հետ։