Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանում ավիահարվածներ են հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների և միջուկային հետազոտական կենտրոնների
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը Թեհրանում ավիահարվածներ են հասցրել՝ թիրախավորելով Իրանի տասնյակ ռազմական և միջուկային հետազոտական օբյեկտներ,- ասվում է Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարության մեջ։
«Նպատակակետերի թվում էին հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և հրթիռային շարժիչներ արտադրելու համար օգտագործվող օբյեկտներ։ Հարվածները նաև թիրախավորել են SPND միջուկային նախագծի գլխավոր գրասենյակը», – ասվում է Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարության մեջ։