Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ Իրանի տարածքում հարվածները շարունակվում են, հարվածների թիրախ են միջուկային և ռազմական օբյեկտները, ինչպես նաև բալիստիկ հրթիռների արձակման կետերը
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարում են, որ Իրանի տարածքում հարվածները շարունակվում են։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերի հաջորդ քայլը կլինի «ազատ գործողություն Թեհրանի երկնքում»։
Նրանց խոսքով՝ հարվածների թիրախը լինելու են Իրանի միջուկային օբյեկտները, ռազմական հաստատությունները, բալիստիկ հրթիռների արձակման կետերը, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականները և միջուկային գիտնականները։
Բացի այդ, Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով, Իրանը հունիսի 13-ի գիշերվանից առ այսօր դեպի Իսրայել արձակել է շուրջ 200 բալիստիկ հրթիռ։ Հրթիռների բեկորների ընկնելու արդյունքում զոհվել է Իսրայելի երեք քաղաքացի, գրեթե 70-ը՝ վիրավորվել։