Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ սպանել են Իրանի «Բասիջ» խմբավորման հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիին

14:00, 17.03.2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը սպանել են Իրանի «Բասիջ» աշխարհազորի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիին,- հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերին։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ սպանվել է «Բասիջ» աշխարհազորի հրամանատարը, որը հակակառավարական բողոքի ցույցերի «դաժան ճնշման» մասնակից էր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղոլամրեզա Սոլեյմանին թիրախավորվել է։

Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ Սոլեյմանին վեց տարի ղեկավարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից զինված խումբ։

Այս տեղեկատվությունը դեռևս չի հրապարակվել իրանական լրատվամիջոցներում։

Նմանատիպ