Իսրայելի պաշտպանության նախարարը նշում է, որ երկիրը նախատեսում է ստեղծել «պաշտպանական բուֆերային գոտի» և այդ նպատակով կզբաղեցնի Լիբանանի տարածքը մինչև Լիտանի գետը
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ երկիրը մտադիր է գրավել Հարավային Լիբանանի տարածքը՝ սահմանից մինչև Լիտանի գետը։
Նրա խոսքով՝ Իսրայելի նպատակն է այս ճանապարհով ստեղծել այսպես կոչված պաշտպանական բուֆերային գոտի՝ «Հեզբոլլահ» խմբավորման դեմ պայքարի շրջանակներում։
Իսրայել Կացը նաև նշել է, որ իսրայելցի զինվորականները կվերահսկեն կամուրջները և անվտանգության գոտին մինչև Լիտանի։
«Սքայ Նյուզ»-ի փոխանցմամբ՝ մարտի 13-ից ի վեր Իսրայելն արդեն ոչնչացրել է գետի վրա գցված հինգ կամուրջ, որպեսզի խնդիրներ ստեղծի «Հեզբոլլահի» տեղաշարժի համար։
Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի ընդլայնված հարձակման սկզբից մինչ օրս Լիբանանում զոհվել է ավելի քան 1000 մարդ, իսկ մոտ 3000-ը՝ վիրավորվել։